Արամ Ասրյանը նշանակվել է Փաշինյանի օգնական

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արամ Ասրյանը նշանակվել է վարչապետի օգնական։

Արամ Ասրյանը սովորել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, Գիլդֆորդի Իրավաբանության քոլեջում և Իրավագիտություն ու ֆինանսների մագիստրոսի աստիճան (MSc) ստացել Օքսֆորդի համալսարանում:

Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էր իրենց գիտելիքն ու մասնագիտական փորձը ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգին։ Արամ Ասրյանը մեկն է այն 1141 հայտատուներից, որոնք Վարչապետի կոչով դիմել էին և հարցազրույցների ու մասնագիտական գնահատման արդյունքում ընդգրկվել Կառավարության կադրային բանկում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *