Աննա Հակոբյանի առաջարկությամբ օրակարգ մտած՝ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը Ազգային ժողովում հետաձգվեց մինչև 2 ամսով։ Նախագծի հեղինակ, ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթյանը բացատրեց՝ հետաձգում են, որովհետև շատ առաջարկներ են ստացել, պետք է ծանոթանան։
Սա, ի դեպ, hանրային մեծ հնչեղություն ստացած երկրորդ նախագիծն է, որ վերջին օրերին հետաձգվում է Խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում։ Նախորդ օրն էլ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում որոշեցին մինչև երկու ամսով հետաձգել բջջային հեռախոսների IMEI կոդերի վերահսկողության մասին նախագիծը։