Սյունիքի մարզի Շաքի գյուղի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ այսօր ավտոմատով զինված ադրբեջանախոս մի տղամարդ մուտք է գործել գյուղի տներից մեկը, վնասել տանտիկնոջը՝ նրա երեք երեխաների ներկայությամբ:
«Բռնեցին տարան իրավապահները, չեմ կարա ասեմ՝ կրակել է, թե ուրիշ կտրող-ծակող գործիքով է հարվածել: Մենք որ մտանք դեպքի վայր, արյան հետքեր տեսանք, բայց կնոջ կյանքին վտանգ չի սպառնում», – լրատվամիջոցին ասել է գյուղապետը: