Հոլիվուդյան դերասան Ջիմ Քերին գաղտնի ամուսնացել է իր վաղեմի ընկերուհու՝ Մին Ահի հետ, որը հայտնի է նաև որպես Մինզի։ TMZ-ի փոխանցմամբ՝ 64-ամյա դերասանը փոքր, փակ արարողություն է անցկացրել Լոս Անջելեսում։
Սա Քերիի երրորդ ամուսնությունն է։ Նրա հարսանիքի մասին հայտարարվել է ընկերուհու հետ նրա առաջին պաշտոնական հրապարակային ելույթից մի քանի ամիս անց։ Փետրվարին զույգը մասնակցել է Փարիզում կայացած ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակաբաշխությանը։
Գալայի ժամանակ Քերին, որը պատվավոր մրցանակը ստացել էր կինոյում իր ներդրման համար, իր ընդունելության խոսքում անպայման նշել է իր սիրելիին։ Դերասանը Մին Ահին անվանել է իր «հիանալի ընկերուհի» և հայտնել իր սերը նրա հանդեպ. «Ես սիրում եմ քեզ, Մին Ահ»։ Քերին և Մին Ահը, որը Լոս Անջելեսում աշխատում է որպես դերասանուհի և նկարիչ, միասին են առնվազն 2022 թվականից։
Նրանց առաջին անգամ միասին նկատել են, երբ պապարացիները լուսանկարել են զույգին Լոս Անջելեսում անցկացվող միջոցառումից դուրս գալիս։
Դերասանը նախկինում ամուսնացած է եղել դերասանուհի Մելիսա Ուոմերի հետ, որին նա հանդիպել է իր կարիերայի սկզբում։ Նրանք ամուսնացել էին 1987 թվականին, և նույն թվականին ծնվել էր նրանց դուստրը՝ Ջեյնը։ Ամուսնությունը տևել է մինչև 1995 թվականը։
1996 թվականին Քերին ամուսնացել է իր «Հիմար և ավելի հիմար» ֆիլմի գործընկերուհի Լորեն Հոլիի հետ։ Սակայն միությունը կարճատև էր. զույգը բաժանվել է հարսանիքից ընդամենը ութ ամիս անց՝ անհաշտ տարաձայնություններ պատճառաբանելով։