Կապիտալի շուկայից ներգրավված շուրջ 35 միլիոն ԱՄՆ դոլար. հայկական բիզնեսի համար սա պարզապես թիվ չէ, այլ վստահության հստակ ցուցանիշ: Team Holding-ը հաջողությամբ ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի եռափուլ տեղաբաշխումը։ Այս շոշափելի արդյունքի մասին հայտարարվեց Freedom Broker Armenia-ի կազմակերպած «Հնարավորությունների ժամանակը. Հայաստանը’ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» ներդրումային երկրորդ միջազգային համաժողովին։
Ի դեպ, ծրագրի բոլոր փուլերն ավարտվել են նախատեսված ժամկետից շուտ։ Սա ոչ միայն տեղական ու միջազգային ներդրողների բարձր վստահության ապացույցն է, այլև հստակ ազդակ, որ Team-ի զարգացման ռազմավարությունը շարժվում է վստահ ու մասշտաբային քայլերով։ Սկսելով հեռահաղորդակցությունից՝ Team-ն այսօր միավորում է տեխնոլոգիաների, էներգետիկայի, ֆինանսների, շինարարության, լոգիստիկայի, էլեկտրոնային առևտրի և հյուրընկալության ոլորտների ընկերություններ։ Ռիսկերի դիվերսիֆիկացիան ու բազմապրոֆիլ մոդելն այն հիմնական գործոններն են, որոնք ապահովում են ներդրումների կայունությունը:
Մանրամասն՝ տեսանյութում