Իրանը միշտ ողջունել է բանակցությունները, սակայն ԱՄՆ-ի սպառնալիքները և շրջափակումը խոչընդոտում են խաղաղ կարգավորմանը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունել է երկխոսությունը և շարունակում է հավատարիմ մնալ այդ մոտեցմանը։ Պարտավորությունների խախտումը, շրջափակումը և սպառնալիքներն իրական բանակցությունների հիմնական խոչընդոտներն են», – գրել է նա X-ում։
Ապրիլի 11-ին Թեհրանը և Վաշինգտոնը բանակցություններ են վարել Իսլամաբադում, սակայն մի շարք տարաձայնությունների պատճառով կողմերը չեն կարողացել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ։
Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու իր մտադրության մասին։ Իրանի պետական հեռուստատեսության հաղորդմամբ՝ Թեհրանը մտադիր չէ ճանաչել Վաշինգտոնի կողմից հրադադարի միակողմանի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան։