Ռուսական ֆուտբոլի ամենահայտնի ռմբարկուն ավարտում է կարիերան

Ռուսական ֆուտբոլի պատմության ամենաշատ գոլեր խփած ռմբարկու Արտյոմ Ձյուբան ավարտում է իր պրոֆեսիոնալ կարիերան։ «Կարելի է ասել, որ ավարտել եմ։ Հնարավոր է կարող եմ խաղադաշտ դուրս գալ այս կամ այն մեդիաթիմի օգտին՝ Ռուսական Գավաթի առաջնությունում։ Վիճակագրության համար միայն։ Սակայն դա էլ դեռ հստակ ասել չեմ կարող»,- ասել է Ձյուբան։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը 38 տարեկան է։ Վերջին ակումբը, որտեղ հանդես է եկել մինչեւ այս տարվա հունիսի վերջ՝ եղել է Տոլյատիի «Աքրոնը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *