Լողավազաններ չկան, որտեղի՞ց պետք է երեխաները լողալ իմանան

Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպ քարոզելու և լող մարզաձևը մասսայականացնելու նպատակով մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը: Մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 3-ին,Դիլիջանի միջազգային դպրոցում։ Այն անցկացվում է 2 տարիքային խմբով՝ 4-7-րդ դասարաններ՝ 2014-2017 թվականներին ծնված աշակերտներ, 8-12-րդ դասարաններ՝ 2009-2013 թվականներին ծնված աշակերտներ: Մարզային փուլի արդյունքներով կձևավորվի Տավուշի մարզի հավաքական թիմ, որը կմասնակցի մրցաշարի եզրափակիչ փուլին, որն անցկացվելու է նոյեմբերի վերջին, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում:

Սակայն ամբողջ աբսուրդն այն է, որ Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցներից միայն Իջևանի թիվ 1 դպրոցում լողավազան կա, տավուշցի աշակերտները որտե՞ղ են սովորելու լողալ, որը մրցաշարին մասնակցեն։ Դպրոցականնների շրջանում լող մարզաձևի մասսայականացման համար ճիշտ կլիներ դպրոցներում նախ լողավազաններ կառուցել, գործարկել, երեխաներին լողալ սովորեցնել, ապա նոր մրցաշարեր կազմակերպել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *