Ադրբեջանցու հարձակումից վիրավորված կնոջը տեղափոխել են Երևան

Ադրբեջանցու հարձակումից վիրավորված սյունեցի կնոջը տեղափոխել են Երևան, տեղեկությունը հաստատել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է»,– նշել են ԱՆ–ից։

ՀՀ ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին Սյունիքի Շաքի բնակավայրում ՀՀ քաղաքացին հրազենային վնասվածք է ստացել, իսկ դեպքի վայրում պարզվել է, որ կրակողը ադրբեջանցի զինծառայող է։ Նա ձերբակալվել է, դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *