Ուկրաինայի չեզոք կարգավիճակը շարունակում է մնալ Ռուսաստանի նպատակը․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը շարունակում է մնալ Ռուսաստանի նպատակը։

Նա այդ մասին ասել է «Վալդայ» միջազգային ակումբի նիստում։

Լիագումար նստաշրջանի մոդերատորը հարց է ուղղել, թե արդյոք Ուկրաինայի չեզոք կարգավիճակը շարունակում է լինել Ռուսաստանի նպատակների թվում։

Պուտինն ի պատասխան հայտարարել է, որ Մոսկվան հետխորհրդային տարածքի և նոր Ռուսաստանի կառուցման առաջին իսկ քայլերից ի վեր ելնում էր նրանից, որ Ուկրաինան չեզոք պետություն է, ինչն ամրագրված էր նրա անկախության հռչակագրում։

«Բայց հետո նրանք Սահմանադրության մեջ մտցրին ՆԱՏՕ-ին անդամակցելու պահանջն ու նպատակը։ Բայց սա այլ պատմություն է, այդ թվում՝ Ռուսաստանի անվտանգության համար»,- նշել է ՌԴ առաջնորդը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *