Հոկտեմբերի 2-ին Շուշիում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, հանդիպման նախօրեին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին այցելել են օկուպացված հայկական Շուշիի մի շարք վայրեր։
Եռակողմ հանդիպման շրջանակում նախատեսվում է քննարկել պաշտպանության և անվտանգության ոլորտներում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները։