Կյանքին սպառնացող վտանգ չկա․ Ավանեսյանը Շաքիի միջադեպից տուժած կնոջ վիճակի մասին մանրամասներ է հայտնել

Երեկվա դեպքից տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք․ Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարը։

«Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:

Հորդորս է հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը:

Հավատացա՛ծ եղեք, որ բժշկական անձնակազմը արել և անում է առավելագույնը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *