ՀՀ ներկայիս իշխանությունները տարածքային պահանջներ են ներկայացրել մեր նկատմամբ․ Ալիև

«Չի կարելի մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա, թեև Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը»․ այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ «Նոր Ադրբեջան» կուսակցության 8-րդ համագումարում ելույթ ունենալիս։

Ըստ նրա՝ «ՀՀ ներկայիս իշխանությունները տարածքային պահանջներ են ներկայացրել մեզ, փորձել են վիրավորել ադրբեջանցի ժողովրդին և իրենց անտեղի հայտարարություններով վիրավորել են ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը»։

«Մենք երբեք չպետք է մոռանանք դա»,- հավելել է Ալիևը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *