Կներդրվի գետերի հուների կառավարման և հեղեղումների կանխարգելման որոշումների կայացման համակարգ

Կներդրվի գետերի հուների կառավարման և հեղեղումների կանխարգելման որոշումների կայացման համակարգ

Հայաստանում նախատեսվում է ներդնել գետերի հուների կառավարման և հեղեղումների կանխարգելման որոշումների կայացման համակարգ, որը հնարավորություն կտա գնահատել հեղեղումների ռիսկերը, որոշել գետերի հուների մաքրման առաջնահերթ հատվածները և ավելի արդյունավետ պլանավորել ջրային ռեսուրսների կառավարմանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումները։

Ինչպես հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը՝ նոր համակարգի ներդրման նպատակն է՝ ամրապնդել հեղեղումների հետևանքով հնարավոր կորուստները կանխելու և գետերի հուները ժամանակակից, տվյալահեն ու փաստահեն մեթոդներով կառավարելու Հայաստանի կարողությունները։

Համակարգը կներառի դիտարկումների, հիդրոլոգիական և հիդրավլիկ մոդելավորման, ջրային ոլորտի տվյալների փոխգործունակության, արբանյակային դիտարկումների և առաջադեմ վերլուծության գործիքներ։ Այս գործիքների կիրառմամբ հնարավոր կլինի մշակել գետերի կառավարման նպատակային միջոցառումներ և գնահատել դրանց արդյունավետությունը։

Նախատեսվող համակարգը պետական մարմիններին թույլ կտա բացահայտել գետերի հուների մաքրման առաջնահերթ հատվածները, կանխատեսել հեղեղումների ռիսկերը, գնահատել կառավարման տարբեր սցենարները և հանրային ներդրումներն ուղղել այն միջոցառումներին, որոնք կնպաստեն ռիսկերի նվազեցմանը և կապահովեն բնապահպանական առավել մեծ արդյունք։

Համակարգի ներդրման գործընթացը և դրա հայեցակարգային փաստաթղթի մշակման առաջընթացը քննարկվել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի՝ «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի աջակցությամբ ամբողջականացնել հայեցակարգային փաստաթուղթը՝ ներառելով նաև համակարգի ներդրման մանրամասն տեխնիկական առաջադրանքը։ Կողմերը քննարկել են նաև ծրագրի առաջարկած գործառնական կարգավորումների մշակմանն աջակցելու հնարավորությունը։

Հոկտեմբեր 02, 2026 at 12:03

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *