Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ


Հայաստան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ՝ պահանջելով հերքել իր հասցեին հնչեցրած «զրպարտություն համարվող փաստացի տվյալները» հետևյալ բովանդակությամբ և կարգով։

Բովանդակությունը՝ «2026 թվականի սեպտեմեբերի 27-ին տրված հարցազրույցի ընթացքում, ես՝ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանս, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տարածել եմ հետևյալ տեղեկությունը՝

Կարգը՝ հերքումն իրականացնել Նյուզ Էյ Էմ լրատվական ընկերության  միջոցով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով՝ «Հերքում՝ 27․09․2026թ․ հարցազրույցի ընթացքում իմ կողմից ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագրի ներքո, վճռով նշված բուն տեքստը ընթերցելու միջոցով։ Հերքումը իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:

Հերքումը չպետք է պարունակի Պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։

Բացի հերքումից՝ վարչապետը պահանջում է Ղազարյանից հօգուտ իրեն բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես փոխհատուցման գումար։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *