Ռոնալդուի շուրջ սկանդալը չի պառակտի Պորտուգալիայի հավաքականը․ Ժեզուս

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը մեկնաբանել է սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակը Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Դանիայի թիմի նկատմամբ տարած 4։2 հաշվով հաղթանակից հետո։

«Ինձ համար դժվար չէ կենտրոնացած մնալ։ Դժվար է չհասկանալ, թե ինչ է կատարվում թիմի ներսում, չիմանալ, թե ինչպես մարզել խաղացողներին։ Կարևորն այն է, թե մենք ինչ պետք է անենք։

Մնացածն ինձ չի հետաքրքրում։

Այն, ինչ կատարվում է, չի պառակտի թիմը։ Մենք չենք պառակտվի։Այս իրավիճակը մեզ չի բաժանի», – 72-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է պորտուգալական A Bola-ն։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն սեպտեմբերի 30-ին հեռացավ Պորտուգալիայի հավաքականից, այն բանից հետո, երբ գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը հայտարարեց, որ նա չի լինի մեկնարկային կազմում Դանիայի դեմ Ազգերի լիգայի խաղում։ Ավելի ուշ հարձակվողը մեկնաբանեց իր հեռանալը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *