Ջորդանի 1998-ի խաղաշապիկը վաճառվել է ռեկորդային 12.26 մլն դոլարով

Բասկետբոլի աազգային ասոցիացիայի (NBA) վեցակի չեմպիոն, լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի խաղաշապիկը, որով նա «Չիկագո Բուլզի» կազմում մասնակցել է 1998 թվականի NBA եզրափակիչին աճուրդում վաճառվել է ռեկորդային 12.26 միլիոն դոլարով, հաղորդում է Joopiter աճուրդի տունը։

Նախորդ ռեկորդը կազմել էր 10.1 միլիոն դոլար։ 2022 թվականին այդքան էր վճարվել Մայքլ Ջորդանի՝ 1998 թվականի եզրափակչի առաջին խաղի մարզաշապիկի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *