Երկաթուղու 2 հատվածի վերականգնման հարցում Ռուսաստանը սպասում է Հայաստանի արձագանքին․ Օվերչուկ

Ռուսաստանը Հայաստանից արձագանք է ակնկալում երկաթուղու 2 հատվածի վերականգնման առաջարկի վերաբերյալ՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման, որոնք գտնվում են «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո․ այս մասին, ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այսօր մենք, ի թիվս այլ հարցերի, քննարկեցինք հայկական երկաթուղու երկու փոքր հատվածի շինարարությունն ու վերականգնումը, որոնք կոնցեսիոն կարգով հանձնված են «Ռուսական երկաթուղիներ»-ին։ Մենք ընդգծեցինք, որ աջակցում ենք այս երկու հատվածների վերականգնմանը և պատրաստ ենք մասնակցել և օգնել Հայաստանին այս հարցում, մասնավորապես՝ Երասխից մինչև Նախիջևան և Շիրակից մինչև թուրքական սահման տրանսպորտային կապի ապահովման առումով», – լրագրողներին ասել է Օվերչուկը։

Նա հստակեցրել է, որ «այդ որոշումները մեզ մոտ ընդունվել են երկրի նախագահի մակարդակով դեռևս հունվարին, և մենք սպասում ենք, թե ինչպես կարձագանքի դրան հայկական կողմը»։

«Բայց ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս պետք է տեղի ունենան շատ կարևոր հանդիպումներ, որոնք այս հարցն առաջ կմղեն»,- հավելել է Օվերչուկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *