Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Չայնիի» ոլորաններում․ կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում «Nissan March» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել է բետոն պատնեշին, ապա ճանապարհի երթևեկությունը կարգավորող ցուցանակին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, տեղափոխվել են հիվանդանոց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *