Սա ասում է մի պաշտոնյա, ում բռնապետ ղեկավարը Հայաստանի տարածքը կոչում է զավթողական անունով․ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․

«Հաջիևը կոչ է անում Հայաստանի կառավարությանը «ակտիվորեն աշխատել հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ»։ Նա նաև ասել է, թե «հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրություններ․․․»։

Սա ասում է մի պաշտոնյա, ում բռնապետ ղեկավարը Հայաստանի տարածքը կոչում է զավթողական անունով, որը մի ողջ սերունդ է կրթում Ադրբեջանում՝ սովորեցնելով, որ իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իրենց «պատմական հողն է»։ Սա անում է առանց որևէ գիտական հիմնավորման և փաստի։ Զուտ, որովհետև ուզում է ագրեսիվ սերունդ ստանալ՝ ընդդեմ Հայաստանի։

Փաստորեն, մինչ Ադրբեջանն ակտիվորեն պատրաստում է իր սերնդին զավթողական նպատակների ու պատերազմի համար, ՀՀ կառավարությանը կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու ու անհիշողության զանգված դարձնելու գործընթացը, քանի որ դա էականորեն կհեշտացնի Ադրբեջանի զավթողական ծրագրերի իրագործումը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *