Բակո Սահակյանն ինձ ասաց, որ չի կարող ժողովրդին միայնակ թողնել․ Սամվել Կարապետյան

Դիտել YouTube-ում

«Ես պահանջում էի, որ օգտագործենք հնարավորությունը և նրանց դուրս բերենք այնտեղից։ Բակո Սահակյանն ինձ ասաց, որ չի կարող դիմել այդ քայլին, չի կարող ժողովրդին մենակ թողնել։ Եվ եղավ այն, ինչ եղավ։ Ես կարող եմ ասել, որ Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ փորձում էր պահել հայկական հողերը։ Բայց Հայաստանում մենք ունեինք իշխանություն, որը անձնազոհությամբ պատրաստ էր պահել միայն իր աթոռները։ Դրա համար էլ ունեցանք այսպիսի պատկեր»,– ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի հետ զրույցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *