Պետք է քննարկվի ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ նախկին պտգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իշխանությունը պաշտոնական մակարդակում մեղմացնում-թաքցնում է Սիսիանում ադրբեջանցու մասնակցության վտանգավոր միջադեպը, իսկ ոչ պաշտոնական խողովակներով թիրախավորում է սեփական ընտանիքը պաշտպանող հայ կնոջը, որովհետև որոշում ունի ադրբեջանցուն հանձնել Բաքվին:

Սա պատահական տեղի ունեցած սահմանախախտման դեպք չէ, առավել ևս՝ որ հետևանքը քաղաքացիական անձանց, անչափահասներին հրազենային վիրավորում, մարմնական վնասվածքներ և հոգեբանական ներգործություն է:

Դեռ վաղ է խոսել ադրբեջանցու իրական դրդապատճառների և նպատակների մասին, սակայն առկա փաստերն էլ ծանրակշիռ հիմնավորում են՝ վերջինիս հենց այնպես Բաքվին չհանձնելու առումով:

ՀՀ-ում պետք է դատավարություն իրականացվի, տրվի իրավական գնահատական, իսկ հետո քննարկվի վերջինիս փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ»,- գրել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *