Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հ-26, /Մ-4/-Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի)- /Հ-58/ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ենոքավան բնակավայրի հարակից տարածքում՝ Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի կմ7+360-կմ7+400 հատվածում, հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ից մինչև 15։00, նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ։

Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ բնակիչներին հորդորելով չանհանգստանալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *