
Ադրբեջանի բնակավայրերից մեկում աղմկահարույց դանակահարություն է տեղի ունեցել։ Համաձայն տեղի մամուլում եղած հրապարակումների, նույն բնակավայրի բնակիչներից մեկը այցելել է թեյարան եւ վիճաբանություն ունեցել սեփականատիրոջ հետ։ Թեյարանի սեփականատերը նրան դուրս է հրավիրել, սակայն վերջինս արհամարհել է պահանջը։ Դա տեսնելով, սեփականատերը այցելուին հարկադրաբար է հեռացրել թեյարանից։ Վերջինս հեռացել է, սակայն կարճ ժամանակում վերադարձել՝ արդեն դանակով ու կացնով զինված։
Թեյարանի սեփականատերը իր անվտանգությունից ելնելով՝ փակել է դուռը։ Սակայն այցելուն կացնով կոտրել է այն մտել ներս ու դանակահարել թեյարանի սեփականատիրոջը։ Տուժածը հոսպիտալացվել է։ Դեպքի վայր են ժամանել իրավապահները։ Դանակահարություն կատարածին ձերբակալել են։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։ Ուշագրավ է այն, որ դատաքննության ընթացքում կողմերը հայտարարել են, որ հաշտվում են եւ գործը կարճվել է։