Այս տարի «Էրեբունի-Երևանը» տոնում ենք երկու օր. Տիգրան Ավինյան

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունն այս տարի կանցկացվի երկու օր՝ հոկտեմբերի 9-ին և 10-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։

«Սիրելի երևանցիներ, այս տարի Էրեբունի–Երևանը տոնում ենք երկու օր՝ հոկտեմբերի 9-ին և 10-ին։ Կհանդիպենք»,- գրել է քաղաքապետը։

Տիգրան Ավինյանը նաև տեղեկացրել է, որ տոնական համերգային ծրագրի շրջանակներում ելույթ են ունենալու նաև միջազգային արտիստներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *