Պետրա Դյորի հետ քննարկեցինք Հայաստանում դեղերի գները իջեցնելու և Վրաստանի մակարդակին բերելու ծրագիրը․ Նարեկ Կարապետյան

Եվրոպայի առողջապահության և դեղերի որակի տնօրինության EDQM ղեկավար Պետրա Դյորի հետ արդյունավետ քննարկեցինք Հայաստանում դեղերի գները իջեցնելու և Վրաստանի մակարդակին բերելու մեր ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Շատ շուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի»,- հավելել է Կարապետյանը:

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտնել է,որ պատրաստվում են հանդիպել Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի տնօրենի հետ՝ քննարկելու Հայաստանում եվրոպական դեղերի հասանելիության հարցը։

«Ի՞նչն է խնդիրը՝ Հայաստանում գրանցված է ընդամենը 3,000 դեղ, իսկ եվրոպական երկրներում՝ մինչև 25,000։ Եվրոպական դեղերը բարձր որակով չեն վաճառվում հայկական դեղատներում, որովհետև կան սահմանափակումներ, այսօր մենք դա ենք քննարկելու, որպեսզի օրենսդրական նախագծով հանդես գանք, ինչը կիջեցնի գները և կավելացնի առողջապահության որակը»,- նշել էր նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *