
Նախագահական նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ Կառավարության անդամների երդմնակալության արարողությունը:
Արարողությանը ներկա են գտնվել նաև Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Առաջինը երդման տեքստն ընթերցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։