Գահաժառանգ արքայազնը իրենց «խուլիգանական արարք» է թույլ տվել

Ուելսի արքայազն Վիլյամն անցել է փշալարե պարսպի վրայով եւ մասնակցել Ուելսում ծառատունկի արարողությանը։ Դա տեղի է ունեցել Մոնմութշիր այցելության ժամանակ։ Արքայազնը այցելել է այն գյուղ, որը ձմռանը տուժել էր Մոնոու գետի վարարման հետեւանքով առաջացրած հեղեղումներից։ Այս մասին հայտնում է Express պարբերականը։

Համաձայն հաղորդման, անցյալ տարի «Կլաուդիա» փոթորկի պատճառով շրջանում տեղացել է մեկ օրում մի ողջ ամսվա տեղումների թանակը եւ գյուղը հեղեղվել է։ Տեղի ֆերմաներից մեկում արքայազնը միացել է տեղի կամավորականներից խմբերից մեկին եւ ծառ տնկել։ Արքայազնի արարքը քննարկվել է սոցկայքերում։ Մարդիկ ուրախությամբ նկատել են, որ արքայազնը եռանդուն է էներգիայով լի եւ ակտիվորեն իրականացնում է արքայական ընտանիքի անդամի իր պարտականությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *