Ռուսաստանի եռակի չեմպիոն, Միլանի Օլիմպիական խաղերի մասնակից գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած Trialeti Trophy մրցաշարում նվաճել է արծաթե մեդալ։ Երկու ելույթների արդյունքում նա ստացել է 204,16 միավոր։ Այս մրցաշարը գեղասահորդուհու համար առաջինն էր նոր մարզիչ Իննա Գոնչարենկոյի հետ։
Մրցաշարի հաղթող է դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն էստոնիացի Նինա Պետրիկինան՝ 205,94 միավոր արդյունքով։ Մրցանակակիրների եռյակը եզրափակել է ևս մեկ ռուսաստանցի գեղասահորդուհի՝ Աննա Ֆրոլովան, որը երկու ելույթների համար հավաքել է 203,21 միավոր։