Մեքենան կա։ Վիրավորը կա։ Ժամանակը՝ սահմանափակ։ Բայց դու վարել չգիտես։
Մարտական իրավիճակում սա կարող է դառնալ կյանքի ու մահվան հարց։ Այդ պատճառով զինվորի պատրաստությունը պետք է սկսվի դեռ դպրոցից։ 14-16 տարեկանում՝ տեսական գիտելիքներ, հետո՝ գործնական վարում ու վարորդական վկայական։
Այսպես բանակ գնալու օրը զինվորը արդեն կունենա ևս մեկ կարևոր հմտություն։
Որովհետև պրոֆեսիոնալ զինվորը միայն զենք պահել չպիտի իմանա։ Նա պետք է կարողանա անհրաժեշտ պահին նաև մեքենա վարել։
Արման Պետրոսյան Արցախյան պատերազմի մասնակից։