ՌԴ-ն կոչ է արել օտարերկրյա դիվանագետներին լքել Կիևը․ վիճակն օրհասակա՞ն է

Ռուսաստանը հայտարարել է, որ կշարունակի Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների վրա զանգվածային հարվածները և կոչ է արել օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում՝ դիվանագիտական ​​առաքելությունների աշխատակիցներին, լքել Ուկրաինայի մայրաքաղաքը:

Համապատասխան հայտարարությունը տարածել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչությունը հայտարարել է, որ ռուսական ուժերը կշարունակեն «զանգվածային պատասխան հարվածներ» հասցնել Ուկրաինայում գտնվող թիրախներին:

Օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագիտական ​​առաքելությունների աշխատակիցներին կոչ է արվել զերծ մնալ Կիևում մնալուց և Ուկրաինա մեկնելուց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *