Մոպեդի անչափահաս վարորդը մահացել է

Այնթապի դպրոցի աշակերտուհի Միլենա Սողոյանը մահացել է գյուղում «Mercedes Vito»-ի և իր վարած մոպեդի բախման հետևանքով:

Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 1–ին։ Բժիշկները պայքարում էին աղջկա կյանքի համար։ Սակայն երեկ Այնթապի դպրոցի ֆեյսբուքյան էջը հայտնեց, որ իրենց սան Միլենա Սողոյանը մահացել է։

«Խոր վշտով տեղեկացանք մեր դպրոցի սիրելի սան Միլենա Սողոյանի անժամանակ մահվան մասին․․․»,-գրված է Այնթապի թիվ մեկ դպրոցի ֆեյսբուքյան էջում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 1-ին ավտոմեքենայի և մոպեդի բախում էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Այնթապ գյուղի 10֊րդ փողոցում՝ «Արամե» մարկետի դիմաց, բախվել էին «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան և անչափահա աղջնակի վարած մոպեդը։

Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել էր, իսկ մոպեդավարը տեղափոխվել էր հիվանդանոց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *