ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակել քաղաքական երկխոսությունը և անվտանգության ու պաշտպանության ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ

2026 թվականի ապրիլի 20-21-ը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնը կատարել է իր առաջին այցը Հայաստան․ նշվում է դաշինքի հայտարարությունում։

Հատուկ ներկայացուցիչն իր զրուցակիցների հետ մտքեր է փոխանակել մի շարք թեմաների շուրջ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև գործընկերության շարունակական զարգացումը, տարածաշրջանային անվտանգությունն, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքները, կապակցվածությունը և հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը: Դեսպան Համիլթոնը բարձր է գնահատել Հայաստանի շարունակական ներդրումը Կոսովոյում ՆԱՏՕ-ի գլխավորած խաղաղապահ առաքելության և Հայաստանի Զինված ուժերի արդիականացման և ՆԱՏՕ-ի ուժերի հետ դրանց փոխգործունակության մակարդակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակել քաղաքական երկխոսությունը և անվտանգության ու պաշտպանության ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ։

Իր այցի ընթացքում դեսպան Համիլթոնը նաև հանդիպել Հայաստանի քաղաքացիական հասարակության և Երևանում դաշնակից երկրների դեսպանատների ներկայացուցիչների հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *