
Դերասան Բրեդ Փիթը ի հեճուկս խոսակցություններին, ալկոհոլի հետ խնդիր չունի։ Նրա հիմնական պրոբլեմը շարունակում է մնալ նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ կապված հարցերը։ Այս մասին հայտնում է Closer-ը։ Դերասանի մերձավոր շրջապատում ունեցած պարբերականի աղբյուրը մասնավորապես ասել է․ «Բրեդը ինչ որ փուլում մոլորվեց։ Սակայն աշխատեց իր վրա ու ամեն բան հաղթահարեց։ Անջելինայի հետ ամուսնալուծությունը շատ վատ անդրադարձավ։ Սակայն երեխաներից օտարացումը վատագույնն էր, որ նա ստիպված էր առերեսվել իր կյանքում»։ Զրուցակիցը նշել է, որ Անջելինա Ջոլին կանխամտածված կերպով սդրում է Փիթին, տարածում է տեղեկություններ նրա վատ սովորությունների, զայրույթի պոռթկումների եւ ընտանեկան բռնության դեպքերի, երեխաների հետ ունեցած վատ հարաբերությունների մասին։