
Շվեյցարիայի նախագահ եւ Էկոնոմիկայի նախարար Գի Պարմելենը հայտարարել է, որ այս տարվա վերջին կհեռանա կառավարությունից։ Այս մասին նա ասել է մայրաքաղաք Բերնում ունեցած ասուլիսի ընթացքում։ Պարմելենը ասել է մասնավորապես, որ Ֆեդերալ Խորհրդում տասնմեկ տարի աշխատելուց հետո հարկ է համարում նոր ուժերին ճանապարհ տալու։ Պարմելենը պաշտոնը կթողնի դեկտեմբերի վերջին, երբ լրանա նրա պաշտոնավարման ժամկետը։ Կան նաեւ խոսակցություններ, որ նախագահի հրաժարականը կապված է նրա առողջական վիճակի հետ։