
ArmeniaSputnik–ը գրավոր հարցմամբ խնդրել էր վարչապետի աշխատակազմին բացատրել, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ ընտրություններից 3 ամիս անց վիզաների ազատականացման ժամկեները ոչ միայն չի կրճատվել, այլ հակառակը՝ երկարաձգվել է 0,5-1,5 տարի։
Կառավարությունից ուշացումով պատասխանել են, որ ՀՀ-ն այս պահին միակ պետությունն է, ում հետ ԵՄ-ն ակտիվ երկխոսում է վիզաների ազատականացման հարցի շուրջ։ «2029 թվականը ՀՀ կառավարության կողմից ստանձնած քաղաքական հանձնառությունն է և մեզ համար սահմանված վերջնաժամկետը», – նշված է վարչապետի աշխատակազմի պատասխանում։
Նախընտրական շրջանում ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ամենաուշը երկու տարուց կլինի ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացում, սակայն ընտրություններից հետո սկսեցին խոսել այլ ժամկետի՝ 2029 թվականի մասին։