
2021 թվականին, ինչպես հայտնի է, Ելիսեյան պալատի գլխավոր խոհարար Գիյոմ Գոմեսը հեռացել է աշխատանքից։ Նա այդ պաշտոնին աշխատել է մոտ քսանհինգ տարի՝ կերակրելով չորս նախագահների։ Գոմեսի հեռանալը ներկայացվում էր որպես հանգիստ ու անխռով հրաժեշտ։ Սակայն լրագրող Ֆլորիան Թարդիֆը հրատարակել է իր «Համարյա իդեալական զույգ» գիրքը, որում ներկայացրել է, որ այդ հեռանալն այնքան էլ անխռով չի եղել։ Մակրոնը, պարզվում է, շատ ուշադիր է եղել իր սննդի հանդեպ։ Պահանջել է, որ իրեն մատուցեն ոչ մեծ ծավալի չափաբաժիններ, հրաժարվել է պանրից։ Սակայն միաժամանակ՝ նա չի կրճատել ալկոհոլի օգտագործման քանակությունը։ Ըստ Թարդիֆի՝ Մակրոնի եւ Գոմեսի խնդիրները կապված են եղել ճաշացանկի հետ։ Գոմեսը պատրաստել է ֆրանսիական խոհանոցի կերակրատեսակներ։ Մակրոնը նախընտրել է ավելի թեթեւ կերակուրներ։Այդ թեմայով էլ նրանց միջեւ առաջացել են տարաձայնություններ, որոնք էլ հանգեցրել են նրան, որ Գոմեսը հեռացել է Ելիսեյան պալատից։ Հիշեցնենք, որ Գոմեսը սկսել է աշխատել Ելիսեյան պալատում՝ Ժակ Շիրակի նախագահության օրոք։ Նա «կերակրել է» Նիկոլա Սարկոզիին, Ֆրանսուա Օլանդին եւ Էմանուել Մակրոնին։