
Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի հարավ-արևելյան Օսմանիե նահանգում գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում են Թուրքիայի բնաղետների հետևանքների վերացման վարչությունից (AFAD)։
Օսմանիե նահանգում, որտեղ տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ, էիկենտրոնը գտնվել է Սումբաս գյուղի մոտակայքում, հայտնել են թուրք սեյսմոլոգները։ Էպիկենտրոնը գտնվել է յոթ կիլոմետր խորության վրա։
Իսկ դրանից մի քանի րոպե առաջ հարևան Ադանա նահանգում գրանցվել են երկու երկրաշարժ՝ 4.9 և 4.8 մագնիտուդով։