Դպրոցների համար պատրաստված «Լավ սովորիր, որ լավ ապրես» պաստառներն արժեն 25 մլն դրամ․ Ղումաշյան

https://youtube.com/shorts/VgZGsenfpNo

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ սեպտեմբերի 1-ից «Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսով պաստառներ են փակցվել Հայաստանի դպրոցների պատերին։ Թեմային անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանը։

««Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսը պարտադիր ատրիբուտ է դառնալու պետական դպրոցներում: Այսուհետ մեր երեխաներին ողջունելու է ոչ թե Մաշտոցի թարգմանությամբ առաջին աստվածաշնչյան նախադասությունը, այլ՝ պարզունակ ֆեյսբուքյան մի ստատուս: Զավեշտալին այն է, որ դպրոցականները տեսնում են TikTok-ում մեմ դարձած պաշտոնյաներին, որոնք հաստատ լավ չեն սովորել, բայց զարմանալիորեն լավ են ապրում, և տարակուսում են՝ փաստորեն լավ ապրելու համար պարտադիր չէ լավ սովորելը, պարզապես կարելի է սրտիկ ցույց տալ և վերջ։

Ամենաբսուրդը այն է, որ այդ գրվածքը մեր պետության վրա նստում է մոտ 25 միլիոն դրամ։ Ամեն դպրոցի համար պատրաստված պաստառը նստում է մոտ 18000 դրամ: Իսկ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր դպրոցների քանակը՝ այդ ամբողջական գումարը կազմում է 25 միլիոն դրամ: Սիրելի հայրենակիցներ, լինենք իրազեկված և թույլ չտանք, որ մեզ մոլորեցնեն»,– նշել է Ղումաշյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *