Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված և նրա դեմքին պղպեղային գազասրվակ փչած հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել` բավարարվելով միայն 4-օրյա տնային կալանքով, X-ի իր էջում հայտնել է Իսրայելում բնակվող հայ լրագրող Գեղամ Բալյանը։
Հիշեցնենք ՝ Երուսաղեմում հրեա ծայրահեղականները հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա, X-ի իր էջում հայտնել է Իսրայելում բնակվող հայ լրագրող Գեղամ Բալյանը։ Տղան հեծանիվով գնալիս ականջակալներով երաժշտություն է լսել։ Ծայրահեղականները մոտեցել են նրան, սպառնալից կարգադրել հանել ականջակալները։ Երբ նրանք լսել են, որ տղան անգլերեն է խոսում, մեկն ասել է․ «Ոչ մի անգլերեն, այստեղ հրեաներ են»։ Դրանից հետո պղպեղային գազասրվակը փչել են նրա երեսին։