Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած Անի Ավետիսյանին վիրահատել են, բայց նա դեռ ևս երեք վիրահատության կարիք ունի, «Ազատությանը» հայտնել է սյունեցի կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը:

Քրոջ փոխանցմամբ՝ Անիի ազդրի ոսկորը փշրված է, և բժիշկները պայքարում են 39-ամյա կնոջ ոտքը փրկելու համար:

Անին հրազենային վիրավորումը ստացել էր, երբ պաշտպանել էր իր անչափահաս երեխաներին Սյունիք ներթափանցած ադրբեջանցի զինվորից:

«Առողջական վիճակը կայուն է, ինքը` ամուր: Վնասվածքների հետ կապված բուժօգնությունը էտապային ընթացքի մեջ է», – ուրբաթ օրը Ֆեյսբուքում գրել էր նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Անի Ավետիսյանին այցելելուց հետո:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *