Մարսելի Palais du Pharo-ն լուսավորվել է հայկական դրոշի գույներով


Հարեվաններ


Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ Մարսելի Palais du Pharo-ն ապրիլի 22-ին լուսավորվել է Հայաստանի պետական դրոշի գույներով։ Palais du Pharo-ն քաղաքի ամենանշանավոր պատմական շինություններից է, որը նայում է Հին նավահանգստին:

Միջոցառումն իրականացվել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի և տեղական իշխանությունների աջակցությամբ:

Մարսելում այսօր նախատեսված է նաև Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ջահերով երթ։

Ցեղասպանությունից հետո հայ գաղթականների մի մասը ապաստան էր գտել Մարսելում։ Այսօր քաղաքն ունի Ֆրանսիայի ամենամեծ և ամենաազդեցիկ հայկական համայնքներից մեկը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *