ՄԻՊ ներկայացուցիչները կրկին տեսակցել են հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին


Հայաստան


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 5-ին հերթական այցն են իրականացրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն և տեսակցել Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին:

Պաշտպանի ներկայացուցիչները տեղում ծանոթացել են կնոջ բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերին:

Անի Ավետիսյանի և նրա երեխաների իրավունքների և տվյալ դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և հասցեավորվում են ըստ իրավասության։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ հոկտեմբերի 3-ին այցելել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ տեղում ուսումնասիրելու հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *