Այրվել է խորդանոց և խոտի դեզ

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։45-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի հին շուկայի մոտակայքում այրվում է անասնագոմ։ ԱՅս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ–ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ անասնագոմին կից այրվում է խորդանոց և խոտի դեզ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։25-ին, մարվել՝ 13։42-ին։ 

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ տրակտոր»,– նշվծ է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *