Իրանին փոխանցել են առաջարկներ՝ միջնորդների միջոցով

Միացյալ Նահանգները Իրանին փոխանցել է Հորմուզի նեղուցի հետ կապված առաջարկներ՝ միջնորդների միջոցով։ Այս մասին հայտնում է IRIB-ը, վկայակոչելով Իրանի խորհրդարանի ղեկավար Մոհամադ Բաղեր Ղալիբաֆին։ Համաձայն հաղորդման, Ղալիբաֆն ասել է, որ Թեհրանը չի նահանջելու իր դիրքորոշումից, որն ունի Հորմուզի նեղուցի հարցում։ Ղալիբաֆն ասել է, որ Թեհրանը հաստատուն եւ ամուր կանգնած է իր դիրքերում եւ ամերիկյան կողմը պետք է հասկանա, որ միակողմանի պարտադրական պայմանների եւ բանակցությունների ձգձգման ժամանակներն արդեն անցել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *