Լիբանանի նախագահն այցելել է Արամ Ա կաթողիկոսին

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին՝ ցավակցություն հայտնելու՝ նրա եղբոր՝ Ավետիս Քեշիշյանի մահվան կապակցությամբ, որը վերջերս վախճանվել է Նյու Յորքում։

«Նախագահ Աունի այցելութեան հիմնական նպատակն էր ցաւակցութիւն յայտնել Վեհափառ Հայրապետին՝ եղբօր՝ Աւետիս Քէշիշեանի մահուան առիթով, որ վերջերս մահացած էր Նիւ Եորքի մէջ։

Հանդիպումին ներկայ էին Լիբանանի Երիտասարդութեան եւ Մարմնակրթութեան նախարար դոկտ. Նորա Պայրագտարեան, Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա-ատենապետ Ստեփան Տէր Պետրոսեան, Լիբանանի Խորհրդարանի Ելեւմտական եւ Պիւտճէական Յանձնախումբի ատենապետ երեսփոխան Իպրահիմ Քանաան, Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեան եւ միաբան հայրեր»,– ասած է հաղրդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *