
Նյու-Յորքցի բուժքույրը անբացատրելի ցավեր է ունեցել, մինչ բժիշկները կնկատեին, որ նրա որովայնում վիրահատական ասեղ կա «մոռացված»։ Այս մասին հայտնում է New York Post պարբերականը։ Բուժքույրը ժամանակին բուժվել է այն հիվանդանոցում, որտեղ հիմա աշխատում է։ 2018 թվականին եւ 2021 թվականին նա վիրահատություններ է տարել։Ամենայն հավանականությամբ այդ երկու վիրահատություններից մեկի ժամանակ էլ վիրահատող բժիշկը մոռացած է եղել մոտ 4 սանտիմետրանոց ասեղը նրա որովայնի խոռոչում։
Հայտնաբերվել է միայն 25 թվկանաին՝ համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ։ Եւս մեկ վիրահատությամբ էլ ասեղն են հանել որովայնի խոռոչից։ Բուժքույրը եւ նրա ամուսինը դատարան հայց են ներկայացրել՝ պահանջելով փոխհատուցում՝ պատճառված ֆիզիկական ցավի եւ տառապանքների համար։ Հիվանդանոցի ներկայացուցիչները դեռեւս չեն մեկնաբանել տեղի ունեցածը։