Ֆրանսիայի միակ ատոմային ավիակրի վրա հրդեհ է բռնկվել

Ֆրանսիայի միակ «Շառլ դը Գոլ» ատոմային ավիակրի վրա հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ հղում անելով Միջերկրական ծովի ծովային պրեֆեկտուրային։

Նշվում է, որ նավը տեխսպասարկման է կանգնած երկրի գլխավոր ռազմական նավահանգստում։ Կրակն արդեն մարվել է։

Հուլիսին ատոմային ավիակիրը վերադարձել էր Տուլոնի նավահանգիստ՝ Մերձավոր Արևելքում ծառայությունից հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *