Մասկը միացել է Թրամփի առաջարկին

Ամերիկացի գործարար եւ միլիարդատեր Իլոն Մասկը համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն առաջարկին, որ պետք է «արհեստական բանականություն» եզրույթը փոխարինել «սուպեր-բանականություն» եզրույթով։ Այս մասին նա գրել է իր սոցկայքի էջում։ «Այլեւս ոչ մի «արհեստական բանականություն»։ Պետք է լինի «սուպեր-բանականություն»։ Այդպես ավելի լավ է»,- X-ի իր էջում գրել է Մասկը։

Սեպտեմբերի վերջին, հիշեցնենք, որ նախագահ Թրամփը նույնիսկ հրամանագիր էր ստորագրել, որով կարգադրել էր պետական գերատեսչություններին հանձնարարել է կիրառել ոչ թե «արհեստական բանականություն» (Artificial Intelligence) եզրույթը, այլ «սուպերբանականություն» (Super Intelligence) եզրույթը։ Թրամփը նաեւ հանձնարարել է, որ վաթսունօրյա ժամկետում պատրաստեն հատուկ սահմանում՝ թե ինչ բան է «սուպերբանականությունը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *