Չի բացառվում՝ ԱԱԾ տնօրենի տեղակալին պաշտոնանկությունը կապված լինի Շաքիի միջադեպի հետ․ Աբրահամյան

Մինչ ՀՀ ներխուժած ադրբեջանցու թեմայով մի քանի օր ոչ պաշտոնապես քննարկվում էր Իշխանասարից վերջինիս անցումը, ՔՊ պատգամավորների մի ոչ պատահական դեմք՝ Անդրանիկ Քոչարյանը, տեղի ունեցածի համատեքստում երեկ խոսում էր սահմանային ուղեկալների խնդիրների մասին․ Facebook-ի իր էջում գրում է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սյունիքի հատվածում՝ այդ տեղանքին ամենամոտը, սահմանային ուղեկալները տեղակայված են ԱԱԾ սահմանապահ ուժերի կողմից, մասնավորապես՝ Կոռնիձորի, Խնձորեսկի հատվածից մինչև Ճակատեն:

Եթե անցումն իսկապես սահմանապահ ուղեկալների հատվածից է եղել, նշանակում է, որ ադրբեջանցին շատ ավելի մեծ տարածություն է անցել, որպեսզի հայտնվի Շաքի գյուղում:

Չի բացառվում, որ ԱԱԾ տնօրենի տեղակալին էլ հենց այդ պատճառով նախօրեին ազատեցին պաշտոնից:

Ի դեպ, և՛ պաշտոնական Երևանը, և՛ Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար»,- նշել է Աբրահամյանը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *